Իմ հոգին ծովի պես

Իմ հոգին նմանվում է անծայրածիր ծովին, երբ ես անսահման սիրով սիրում եմ ինչ-որ մեկին և ամեն ինչի պատրաստ եմ:Երբ ես ուրախ եմ, իմ հոգին նման է ծովի ալիքներին,  այդ ալիքները գեղեցիկ են,իսկ երբ տխուր եմ, ծովում ալիքներ չկան, և երկնքում ճայեր են ճախրում: Երբ ես բարկացած եմ, իմ հոգին նման է գիշերվա ալեկոծված ծովի, և շուրջը անձրև ու ամպրոպ է:Երբ  ես մենակ եմ, իմ հոգին նման է դատարկ ծովի, որտեղ կարծես բոլոր ձկները և թռչունները խորը քուն են մտել և  չեն արթնանա,իսկ երբ ես աշխույժ եմ, բոլոր ջրային կենդանիները ծովից դուրս են ցատկում,և այդ պահին մայրամուտ է:Երբ ես հոգնած եմ, իմ հոգին նման է դանդաղ բարձրացող և հոգնած իջնող ծովի ալիքների: Ահա այսպիսին է իմ հոգին, երբ այն համեմատում եմ ծովի հետ: